Երգիչ Բարի Մանիլոուն ալբոմ է «ձայնագրել» Մերիլին Մոնրոյի, Լուի Արմսթրոնգի և Ուիթնի Հյուսթոնի հետ

12:55 • 24.09.14

Ամերիկացի երգիչ Բարի Մանիլոուն թողարկման է պատրաստում նոր ալբոմ, որում ընդգրկված ստեղծագործությունները ձայնագրվել են լեգենդար կատարողներին հետ, որոնք, սակայն, արդեն մահացել են, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

70-ամյա Մանիլոուի «Իմ երազանքի դուետը» անվանումով ձայնասկավառակը ներառում է 11 երգ, որոնք ձայնագրվել են Մերիլին Մոնրոյի, Լուի Արմսթրոնգի, Ուիթնի Հյուսթոնի, Ջուդի Հարլանդի և ամերիկյան էստրադայի այլ աստղերի հետ «համատեղ»։ Դա հնարավոր է դարձել ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ։

 

ԱՄՆ-ում ալբոմը, հավանաբար, վաճառքի կհանվի հոկտեմբերի 27-ին։ «Այս ալբոմի թողարկումն իրական հրաշք է և մեծ ձեռքբերում ինչպես երաժշտական, այնպես էլ տեխնիկական առումով։ Լեգենդար արտիստների հետ երգեր ձայնագրելն ինձ համար երազանք է եղել»,- ասել է երգիչը։

 

Երգիչ Բարի Մանիլոուն ալբոմ է «ձայնագրել» Մերիլին Մոնրոյի, Լուի Արմսթրոնգի և Ուիթնի Հյուսթոնի հետ