Ամերիկացիները Hyundai Sonata-ն վերափոխել են 708-հզոր սուպերսեդանի
Hyundai ընկերությունը Bisimoto Engineering ստուդիայի հետ համատեղ SEMA թյունինգ շոուի համար Sonata մոդելը 708-հզոր սուպերսեդանի է վերափոխել: Այս մասին հաղորդում է motor.ru-ն:
Առայժմ ընկերությունը ներկայացրել է միայն ապրանքանիշի նորությունները, իսկ մեքենայի տեխնիկական մանրամասներն ու լուսանկարները ավելի ուշ կհրապարակվեն:
Հզորության բարձրացմանը հաջողվել է հասնել 4 մխոցանի 2.4 լիտր աշխատանքային ծավալով Theta-III ընտանիքին պատկանող շարժիչի օգնությամբ, որը 185 ձիաուժ արագություն է բացում:
Ամբողջությամբ փոփոխվել են դարբնոցային մխոցները, նոր համակցման ձողերը, կառավարման և փականային համակարգերը:
Մեքենան համալրվել է 6 աստիճանի մեխանիկական փոխանցման տուփով, անվտանգության բարձիկով: Սեդանի դինամիկ բնութագրերն առայժմ գաղտնի են պահվում:










