«Աշխարհի ամենախոստումնալից երաժիշտներից». Նարեկ Հախնազարյանն ընդգրկվել է BBC-ի կարիերայի զարգացման ծրագրում

15:06 • 24.09.14

Անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վեց երիտասարդ երաժիշտների կազմում ընդգրկվել է BBC-ի Radio 3-ի New Generation Artists նախագծում:

 

1999-ին մեկնարկած նախաձեռնության մեջ Հախնազարյանը միակ հայազգի երաժիշտն է:

 

2014 - 2016 թթ համար նախատեսված այս նախագծի նպատակն է աջակցել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին իրենց կարիերայում նորանոր բարձունքների հասնելու համար. դա արվում է նախևառաջ «աշխարհի ամենախոստումնալից տաղանդներին» Միացյալ Թագավորությունում եթեր տրամադրելով:

 

New Generation Artists-ում ներառված երաժիշտներին կարելի է լսել նաև Radio 3-ի եթերում:

«Աշխարհի ամենախոստումնալից երաժիշտներից». Նարեկ Հախնազարյանն ընդգրկվել է BBC-ի կարիերայի զարգացման ծրագրում