Դիմանկարներ` դիմանկարների ներսում. ինդոնեզացի նկարիչն ինքնատիպ տեխնիկայով պատկերում է հայտնիների դիմանկարները (լուսանկարներ)

08:15 • 24.09.14

Ինդոնեզացի նկարիչ Սիայֆուլ Ռախմանը հայտնիների ուշագրավ դիմանկարներ է ստեղծել, որոնք իրենց տեսակի մեջ եզակի ու հավերժական են դառնում:


Ինչպես ներկայացնում է Viralnova.com-ը` հայտնիներին պատկերելը նորություն չէ, սակայն նորովի մոտեցումն ու տեխնիկան է, որ այս պատկերներին յուրատեսակ է դարձնում: Նկարներում պատկերվում են հայտնի անձանց դիմանկարները` հեռվից նայելիս, իսկ ավելի մոտ դիտարկումից հետո կարելի է նշմարել, որ Ռախմանը դրանք նկարել է` օգտագործելով հարյուրավոր ավելի փոքրիկ մարդկային կերպարներ:


Կերպարների հագուստն ու դիրքը ձևավորում են ավելի մեծ պատկերը: Այս աշխատանքն, անշուշտ, երկար ժամանակ է պահանջում, սակայն արդյունքն անգնահատելի է. յուրաքանչյուր կտավ ստեղծված է փոքր մարդկանց կերպարներով:

 

 


Ավելի մոտ կադրից առավել մանրամասնորեն է երևում նկարի ստեղծման տեխնիկան:

 

A detail shows the individual figures that make up the larger portrait.




 

Դիմանկարներ` դիմանկարների ներսում. ինդոնեզացի նկարիչն ինքնատիպ տեխնիկայով պատկերում է հայտնիների դիմանկարները (լուսանկարներ)