Մասնագետները պարզել են նոր iPhone-ների ինքնարժեքը
IHS հետազոտական ընկերության մասնագետները հաշվել են, թե որքան է նոր iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների ինքնարժեքը, գրում է Взгляд-ը:
Նրանց հաշվարկով նոր սմարթֆոնների ամենաթանկ բաղադրիչը դիսփլեյի մոդուլն է՝ սենսորային շերտով և պաշտպանիչ ապակիով. LG Display-ի և Japan Display-ի այդ արտադրանքներն արժեն iPhone 6-ի դեպքում 45, իսկ iPhone 6 Plus-ի դեպքում՝ 52 ԱՄՆ դոլար:
Հաշշվել է նաև այլ մասերի ինքնարժեքը. ըստ այդմ՝ պրոցեսորը մոտ 20 դոլար արժե, միկրոչիպերը՝ 22, տեսախցիկների մոդուլները՝ 17-18, մարտկոցը՝ 3,5 և այլն: Հավաքման և փորձարկման ծախսերը կազմում են 11 դոլար:
Ստացվում է, որ մեկ iPhone 6-ի արտադրության համար Apple-ը 200 - 247 ԱՄՆ դոլար է ծախսում: Ինքնարժեքն, այսպիսով, գնահատվել է 227 և 242,5 դոլար՝ համապատասխանաբար iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի համար:
Apple-ի պաշտոնական խանութներում երկու տարվա պայմանագրի կնքման դեպքում iPhone 6-ը կարելի է ձեռք բերել 199, iPhone 6 Plus-ը՝ 299 դոլարից սկսած: Իսկ այնպես՝ համապատասխանաբար՝ 649- 849 և 749 - 949 դոլարով:










