Ռուս գիտնականները քաղցկեղի արագ և ճշգրիտ ախտորոշման մեթոդ են մշակել

22:18 • 24.09.14

Նոր մեթոդով քաղցկեղի արագ և ճշգրիտ ախտորոշման համար մեկ կաթիլից էլ պակաս՝ 1 միկրոլիտր արյուն է անհրաժեշտ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով U74.RU-ին:


Արյան նմուշը տեղադրում են հատուկ պեպտիդներով տարայի վրա, որը սկանավորվում է: Վերլուծության արդյունքները պատրաստ են լինում հանձնումից մեկ ժամ հետո:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ գիտնականներն իրենց առջև խնդիր են դրել՝ երկու-երեք տարի անց այդ տեխնոլոգիան Ռուսաստանում քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդը դարձնել:


Այսպիսով սկանավորման արդյունքում մասնագետների ձեռքում կհայտնվեն հիվանդների իմունոլոգիական ստորագրությունը՝ արյան մեջ ամինաթթուների անհատական կապերը հակամարմինների հետ:


Ռուս-ամերիկյան հակաքաղցկեղային կենտրոնի անդամները սովորում են իմունոլոգիական ստորագրության միջոցով ախտորոշել օնկոլոգիական հիվանդությունները: Ներկա պահին մասնագետները համեմատում են առողջ և հիվանդ մարդկանց վերլուծությունները:
 

Ռուս գիտնականները քաղցկեղի արագ և ճշգրիտ ախտորոշման մեթոդ են մշակել