Վերջին օրերի ընթացքում Կիանու Ռիվզի բնակարան արդեն երկրորդ անգամ կին է ներխուժում

20:48 • 24.09.14

Ինչպես հաղորդում է Газета.ru-ն՝ Tmz.com-ին հղումով, ամերիկացի կինոպրոդյուսեր, դերասան Կիանու Ռիվզի բնակարան մերկ կին է ներխուժել:


Անծանոթուհին Ռիվզի բնակարան է ներխուժել դերասանի բացակայության ժամանակ, երբ նկատել է վերջինիս տան բաց դարպասները: Կինն սկզբում լոգանք է ընդունել դերասանի լոգարանում, որից հետո որոշել է լողալ բաց լողավազանում:


Միայն որոշակի ժամանակ անց տանն աշխատող մաքրման ընկերության աշխատակիցները զանգահարել են դերասանին, ով 911 ծառայությանն է դիմել:


Աղբյուրի տեղեկացմամբ՝ սա վերջին մի քանի օրվա ընթացքում Ռիվզի հետ պատահած արդեն երկրորդ նման դեպքն է: Օրերս Tert.am-ը տեղեկացրել է մեկ այլ կնոջ՝  Ռիվզի բնակարան ներխուժմելու մասին, ով իր այցով արթնացրել էր դերասանին:

 

Վերջին օրերի ընթացքում Կիանու Ռիվզի բնակարան արդեն երկրորդ անգամ կին է ներխուժում