Աշխարհում արևային էներգիայով գործարկվող ամենամեծ կամուրջն անցնում է Թեմզայի վրայով (լուսանկարներ)
Ավելի քան 4400 արևային վահանակ ձևավորում են Լոնդոնի Բլեքֆրայարս կամրջի տանիքը` այն դարձնելով աշխարհում ամենամեծ կամուրջը, որը գործարկվում է արևային էներգիայով:
Ինչպես գրում է CNN-ը` հին վիկտորյան շրջանի կամուրջը, որը Թեմզա գետի վրա կառուցվել է 1886-ին, ի տարբերություն քաղաքի մյուս կամուրջների՝ գործարկվում է որպես երկաթուղային կայարան` սպասարկելու շրջակա տարածքներից աշխատանքի մեկնող անձանց:
Լինելով առաջին կայրանը, որն անցնում է Թեմզա գետի վրայով, այն միշտ էլ եղել է իշխանությունների ուշադրության կենտրոնում: 2009-ին այն նոր ծածկով համալրվեց: Կռած երկաթով կամուրջն ապամոնտաժվել և կառուցվել է արևից իր սեփական էներգիան վերարտադրելու համար:















