Բարբրա Սթրեյզանդը ռեկորդ է սահմանել Billboard չարտում
Ամերիկյան երգչուհի Բարբրա Սթրեյզանդը ռեկորդ է սահմանել Billboard չարտում, գրում է Интерфакс-ը։
Սթրեյզանդը դարձել է միակ երաժիշտը, ում ալբոմները գլխավորել են Billboard 200 չարտը վերջին 6 տասնամյակից յուրաքանչյուրում։ Այժմ առաջին տեղում է գտնվում 72-ամյա երգչուհու Partners ալբոմը։ Բացի այդ, դա երգչուհու 10-րդ ալբոմն է, որը զբաղեցրել է առաջին տեղը չարտում։ Նախորդ շաբաթ ալբոմի վաճառված օրինակների քանակը հասել է 196.000-ի։
Billboard-ը գլխավորած 10 ալբոմներով՝ Սթրեյզանդը հասել է Էլվիս Փրեսլիի և Բրյուս Սփրիգսթինի արդյունքներին։ Կանանց թվում Սթրեյզանդը ռեկորդակիր է։
Երգչուհու առաջին ալբոմը, որը գլխավորել է Billboard-ը, եղել է People ալբոմը։










