Ինչպես են պատրաստում 10.000 դոլար արժողությամբ Vertu հեռախոսները (լուսանկարներ)
Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են արտադրվում աշխարհում ամենաթանկ սմարթֆոնները։ Այդ նպատակով Lenta.ru-ն այցելել է Vertu ընկերության արտադրամաս։ Հեռախոսները հավաքում են Անգլիայում՝ Չերչ Կրուկհեմ քաղաքում՝ Լոնդոնից ոչ հեռու։
Անգլիական Vertu-ն ստեղծվել է որպես ֆիննական Nokia ընկերության ենթաբաժին, սակայն հետագայում ընկերության համար դժվարին ժամանակներում վաճառվել է շվեդական ներդրումային հիմնադրամին։
Սեփականատերերի փոփոխությունը չի անդրադարձել արտադրանքի վրա. ընկերությունն «ապրում» է մի քանի հազար դոլար արժողությամբ հեռախոսների վաճառքով։ Հիմնական սպառողները Չինաստանում են, արաբական երկրներում և Ռուսաստանում։






































