Հեքիաթային 15 վայր Երկրի վրա` լուսանկարներով
Architecturendesign.net-ը ներկայացրել է իրական վայրեր` ամրոցներ, անտառներ, քաղաքներ, որոնք հեքիաթային աշխարհ են հիշեցնում իրենց գեղեցկությամբ, շքեղությամբ ու խորհրդավորությամբ:
1. Նոյշվանշտայն ամրոց, Գերմանիա
Ամրոցը, որը 19-րդ դարում ծառայել է որպես կոմպոզիտոր Ռիխարդ Վագների նստավայր, այժմ բաց է այցելությունների համար: Ամրոց է այցելում տարեկան շուրջ 1.3 մլն զբոսաշրջիկ: Ի դեպ, այս ամրոցը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Դիսնեյլենդի «Քնած գեղեցկուհի» ամրոցի կառուցման համար:


2. Կոլմար, Ֆրանսիա
Ֆրանսիայի ամենագրվիչ քաղաքներից մեկը` Կոլմարը, հիշեցնում է «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի քաղաքը, սակայն իրականում ավելի գեղեցիկ է: Բացի հրաշագեղ քաղաք լինելուց՝ այն նաև Խաղալիքների և ձևավորված գնացքների անիմացիոն թանգարանի հայրենիքն է:


3. Բատու քարանձավներ, Մալայզիա
Բատու քարանձավները պալատների շարք է կրաքարային բլուրների ներքո, որոնց պատմությունն ավելի քան 400 մլն տարի է: Քարանձավի հիմքում կանգուն է Լորդ Մուրուգանի` ինդուիզմում պատերազմի, իմաստնության և սիրո աստծո 42 մետրանոց ոսկե արձանը:


4. Սուրբ Վասիլի (Բարսեղի) տաճարը, Ռուսաստան
Վասիլի Երանելու տաճարը գտնվում է Մոսկվայում: Այն նախկինում եկեղեցի էր, իսկ այժմ` թանգարան:


5. Անգկոր վատ, Կամբոջա
«Անգկոր Վատ» տաճարը կամ «Տաճարների քաղաքը» նշանավոր կրոնական կենտրոն է Հարավային Ասիայում և համարվում է Կամբոջայի խորհրդանիշը:


6. Անխելի ջրվեժը, Վենեսուելա
Նիագարայի ջրվեժից 15 անգամ ավելի մեծ բարձրությունից թափվելով՝ Անխելի ջրվեժը թափվում է Աույանտեպուի լեռներից: Ջրվեժն անվանվել է ամերիկացի ավիատոր Ջիմի Անխելի պատվին, ով առաջինն է անցել ջրվեժի վրայով:


7. Պետրա, Հորդանան
Ավելի քան 2000 տարի առաջ նաբաթեացիները կառուցեցին Պետրա քաղաքը՝ անմիջապես լեռների մեջ: Այժմ այն Հորդանանի ամենահայտնի տեսարժան վայրն է: Այն հայտնի է նաև որպես «Վարդի քաղաք»՝ քարի գույնի շնորհիվ, որից այն կերտվել է:


8. Չժանիե Դանքսիա լեռներ, Չինաստան
Չինաստանի այս լեռները հայտնի են իրենց գունավորման շնորհիվ, որն առաջացել է կարմիր ավազաքարի և հանքային խառնարանների ի հայտ գալուն պես՝ 24 մլն տարի առաջ:

9. Մոն Սեն Միշել ամրոցը, Ֆրանսիա
Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում՝ գոթական ոճով: Պարզ եղանակին ամրոցի գագաթից պարզ երևում են Անգլիայի ափերը:


10. Գլենֆինան ուղեկամուրջ, Շոտլանդիա
21-կամարանի միակողմանի ուղեկամուրջը երկաթգիծ է Շոտլանդիայում, որը կառուցվել է 1898-ին: Այս կառույցն օգտագործվել է Հարի փոթերի մասին ֆիլմերում:

11. Հա Լոնգ Բեյ, Վիետնամ
Hạ Long-ը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է Վիշապի ծովածոց, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մի մաս է կազմում:

12. Լաս Լախաս սրբավայր, Կոլումբիա
Կոլումբիայի հարավում այս բազիլիկը կանգուն է եղել 1916-1949թթ.` կիրճի եզրին:


13. Բաոբաբների պողոտան, Մադագասկար
Այս ծառուղին, որը լի է աշտարականման բաոբաբներով, Մադագասկարի ամենահայտնի վայրն է զբոսաշրջիկների համար:

14. Թաջ Մահալ, Հնդկաստան
Ագրայի հայտնի սպիտակ մարմարե դամբարանը մուսուլմանական արվեստի մարգարիտն է համարվում, որից նաև ոգեշնչվել են Դիսնեյում` Ալադինի մուլտֆիլմում սուլթանի դղյակը կառուցելիս: Թաջ Մահալը կառուցվել է 1632-1653թթ.՝ Շահ Ջահան կայսեր կողմից` ի հիշատակ իր հայուհի կնոջ:

15. Վերսալյան պալատը, Ֆրանսիա
Այս արքայական պալատն ունի 2300 սենյակ, 67 աստիճանահարթակ, 5210 կահույքի պարագա: Այն հայտնի է հայելիների սրահով և պարտեզներով, որոնք 40 տարվա ընթացքում են աճեցվել:











