Apple-ը հետ է կանչել iOS 8 թարմացումն օգտատերերի դժգոհություններից հետո

09:58 • 25.09.14

Ամերիկյան Apple ընկերությունը հետ է կանչել iOS 8.0.1 բջջային օպերացիոն համակարգի թարմացումը, գրում է rosbalt.ru-ն՝ Bloomberg-ին հղումով:

 

Տեղադրումից հետո թարմացումը հանգեցրել է ձայնային զանգերի և Touch ID մատնահետքերի սենսորի սխալ աշխատանքին։

 

Իր iOS 8 բջջային հարթակի լայնածավալ թարմացումն ընկերությունը թողարկել էր սեպտեմբերի 17-ին:  Ավելի ուշ Apple-ն առաջարկել էր օգտատերերին ներբեռնել iOS 8.0.1 տարբերակը, որը պետք է շտկեր որոշ սխալներ։
 

Apple-ը հետ է կանչել iOS 8 թարմացումն օգտատերերի դժգոհություններից հետո