Էկրանի աստվածուհի Բրիջիտ Բարդոն 80 տարեկան է (լուսանկարներ)

09:26 • 25.09.14

Էկրանի աստվածուհի Բրիջիտ Բարդոն դառնում է 80 տարեկան, հայտնում է France 24-ը՝ նրա հոբելյանին  սեպտեմբերի 28-ին ընդառաջ:

Աղբյուրը նշում է, որ ֆրանսիացի լեգենդար դերասանուհի, երգչուհի, մոդել Բարդոն էկրան է բերել անփույթ զգայականությունը և դարձել «ազատագրված» կանանց սերնդի առաջնորդողներից:

 

Բիկինին հանրահռչակած 1950-ականների սեքս- խորհրդանիշը մինչ օրս էլ ոգեշնչում է մոդելավորողներին ամբողջ աշխարհում, չնայած վաղուց հեռացել է կինոյից և իրեն նվիրել կենդանիների իրավունքների պաշտպանությանը:

 

Բարդոն առաջին անգամ փայլել է 1956-ին իր ամուսնու և «Պիգմալիոնի»՝ Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում: Կարիերայի ընթացքում նկարահանվել է երկու տասնյակից ավելի ֆիլմերում,  այդ թվում՝ Ժան Լյուկ Գոդարի և Լուի Մալի պես ռեժիսորների մոտ, «Մասնավոր կյանք» ֆիլմի համար արժանացել է իտալական Դոնաթելոյի Դավթի կինոմրցանակին:

 

Աղբյուրի ձևակերպմամբ՝ «սարսափելի հանրահայտ» Բարդոն կինոյից հեռացավ նախքան կբոլորեր 40-ը:

Brigitte Bardot

Շառլ Ազնավուրի հետ

Ալեն Դելոնի հետ

 

 

 

 

Էկրանի աստվածուհի Բրիջիտ Բարդոն 80 տարեկան է (լուսանկարներ)