Samsung Galaxy S4-ը ևս ճկվում ու դեֆորմացվում է (տեսանյութ)

11:00 • 25.09.14

Redmondpie.com-ը տեսանյութով արձանագրել է, որ ճկվում է ոչ միայն iPhone 6 Plus սմարթֆոնը: Նախօրեին սոցցանցերում քննարկվում էին նոր iPhone 6 Plus-ի ալյումինե պատյանի` գրպանում ճկվելու դեպքերը: 

 

Ամերիկյան Apple ընկերությունն այս առիթով մեկնաբանություն դեռ չի արել: Սակայն աղբյուրը պարզել է, որ մրցակից հարավկորեական Samsung ընկերության Galaxy S4-ը ևս զերծ չէ նման թերությունից: 

 

Նշվում է, որ ճիշտ է՝ Samsung Galaxy S4-ը գուցե iPhone 6 Plus-ի չափ ուժեղ չի ճկվում, սակայն ամեն դեպքում պետք է հիշել, որ նման սարքերի ճկվելն ինչ-որ տեղ միանգամայն բնական է: Թեկուզ զուտ այն պատճառով, որ սմարթֆոնները նախատեսված չեն, օրինակ, գրպանում դնելու կամ դրանց վրա նստելու համար:

 

 

 

 

Samsung Galaxy S4-ը ևս ճկվում ու դեֆորմացվում է (տեսանյութ)