Բժիշկները կոչ են անում առողջության պահպանման նպատակով սննդակարգում ծնեբեկ ներառել
Դիետոլոգները փաստում են, որ ծնեբեկը ամենաօգտակար մթերքներից է, և խորհուրդ են տալիս շաբաթը երկու անգամ ծնեբեկ օգտագործել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ծնեբեկն օժտված է հակաբորբոքային հատկություններով, ինչպես նաև՝ C և E վիտամիններ է պարունակում, նաև՝ բետա կարոտին, սելեն և կալիումի պերմանգանատ, 3 ամինաթթուներից բաղկացած Glutathione հակաօքսիդանտ:
Ծնեբեկը օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկն ու աղերը, օգնում է ազատվել ազատ ռադիկալներից, այդ իսկ պատճառով ծնեբեկը խորհուրդ է տրվում օգտագործել նաև բարձր զարկերակային ճնշում և սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց: Բացի այդ՝ այն ամրացնում է նաև ոսկորները:










