Հայտարարվել է Ջոնի Դեփի մասնակցությամբ նոր կատակերգության թողարկման ամսաթիվը (տեսանյութ)

15:14 • 25.09.14

Ջոնի Դեփի գլխավոր դերակատարմամբ «Մակաբր» (Mortdecai) նոր կատակերգությունը կթողարկվի 2015թ. փետրվարի 6-ին, գրում է lenta.ru-ն։

 

«Մակաբր» ֆիլմի արտադրությամբ զբաղվում է Lionsgate ընկերությունը, ռեժիսորն է Դևիդ Քեփը։ Բացի Դեփից, ֆիլմում նկարահանվել են Փոլ Բեթանին, Յուեն ՄքԳրեգորը, Գվինեթ Փելթրոուն և Ջեֆ Գոլդբլումը։

 

Սյուժեն կազմված է արտ-դիլեր Չարլզ Մակաբրի շուրջ, ով պետությանը պարտք է մոտ 8 մլն դոլար, և կառավարությունն արդեն պատրաստվում է գույքի առգրավման գործընթաց սկսել։ Որպես փրկություն ոստիկանությունն առաջարկում է նրան համագործակցել՝ գտնել գաղտնի կոդով թանկարժեք կտավը։

 

Ճանապարհորդության ընթացքում հերոսը բախվում է ռուսական մաֆիային, բրիտանական լրտեսությանը և միջազգային ահաբեկիչներին։

 

Նախկինում հաղորդվում էր, որ ֆիլմն էկրաններին կհայտնվի 2015թ. հունվարի 23-ին, սակայն այդ դեպքում նրա հետ կմրցակցեր Լանա և Էնդրյու Վաչովսկիների Jupiter Ascending ֆիլմը։


 

Հայտարարվել է Ջոնի Դեփի մասնակցությամբ նոր կատակերգության թողարկման ամսաթիվը (տեսանյութ)