Գերմանիայում անցկացվող փառատոնի շրջանակում դետեկտիվներ կկարդան գերեզմանատներում

11:54 • 25.09.14

Գերմանիայի Քյոլն քաղաքում մեկնարկել է դետեկտիվ ժանրի միջազգային փառատոնը։ Crime Cologne ծրագիրն առաջարկում է մոտ 40 հանդիպում հեղինակների հետ, ովքեր հատվածներ կկարդան իրենց գրքերից, գրում է Deutsche Welle-ն։

 

Փառատոնի շրջանակում ելույթ կունենան Գերմանական դետեկտիվ մրցանակի վեցակի դափնեկիր Ֆրիդրիխ Անին, քրեական բեսթսելերների հեղինակներ Շվեդիայից՝ Ակե Էդվարդսոնը և Առնե Դալը, հայտնի Դոննա Լեոնը, Սայմոն Բեքետը, Պետրա Համեսֆարը և այլ հայտնի հեղինակներ։

 

Գերմանիայի նախկին նախագահ Կրիստիան Վուլֆը, ով հրաժարական էր տվել 2012-ին, հատվածներ կկարդա իր ինքնակենսագրական «Ամենավերևում, ամենաներքևում» գրքից։

 

Ընթերցումները կանցկացվեն յուրահատուկ վայրերում՝ գերեզմանատանը, թաղման արարողությունների բյուրոյում, քաղաքի կոյուղու համակարգի ստորգետնյա սրահում, ոստիկանական բաժանմունքում և ժանրին վերաբերող այլ վայրերում։


Դետեկտիվ վեպերի փառատոնն անցկացվում է 3-րդ անգամ և կտևի մինչև կիրակի։

 

Գերմանիայում անցկացվող փառատոնի շրջանակում դետեկտիվներ կկարդան գերեզմանատներում