Սկսվել է 48.5 մլն դոլար արժողությամբ iPhone 6 Plus սմարթֆոնների նախնական պատվերների ընդունումը
Ամերիկյան Falcon ընկերությունը սկսել է ընդունել 48.5 մլն դոլար արժողությամբ iPhone 6 Plus սմարթֆոնների նախնական պատվերները, գրում է Лента-ն։
Գաջեթների նման բարձր արժեքը պայմանավորված է նրանով, որ հեռախոսի ետևի մասում տեղադրված է մեծ վարդագույն ադամանդ, իսկ ամբողջ հեռախոսը պատված է վարդագույն ոսկով կամ պլատինով։
Ընկերությունը տրամադրում է 5 տարվա երաշխիք և խոստանում հասցնել այն աշխարհի ցանկացած երկիր։ Falcon-ը գնորդներին խոստանում է նաև շուրջօրյա աջակցություն։
Բացի վարդագույն ադամանդով մոդելներից, պատվիրելու համար հասանելի են նաև նարնջագույն ադամանդով (42,5 մլն դոլար), կապույտ ադամանդով (32.5 մլն դոլար), անգույն ադամանդով (4,25 մլն դոլար) և տոպազ քարով (2 մլն դոլար) մոդելները։
300.000 դոլարով կարելի է ձեռք բերել նաև պլատինե կամ ոսկե ականջակալներ։










