Google-ը 2015-ին օդապարիկներ բաց կթողնի՝ համացանցային ծածկույթ ապահովելու համար (տեսանյութ)
Ամերիկյան Google ընկերությունը նախատեսում է առաջին օդապարիկները, որոնք մշտական հիմունքով ինտերնետ «կմատակարարեն» դժվարհասանելի վայրեր, ինչպես նաև աղքատ բնակչություն ունեցող տարածքներ, բաց թողնել արդեն հաջորդ տարի, գրում է lenta.ru-ն:
Project Loon նախագիծն իրականացվում է Google-ին պատկանող Google X լաբորատորիայի կողմից, որտեղ նաև մշակվել են Google Glass-ը և առանց վարորդի մեքենաները, գրում է The Wall Street Journal-ը:
Սարքերը գտնվելու են 20 կմ բարձրության վրա և լինելու են ինտերնետ ծառայության յուրահատուկ մատուցողներ:
Այս ծրագրով Google-ը կփորձի համացանցը հասանելի դարձնել այն վայրերում, որտեղ այն բացակայում է:










