Google-ն իր Google Flights ծառայության օգնությամբ կտեղեկացնի էժան տոմսերի մասին
Ամերիկյան Google ընկերության նոր ծրագիրը հնարավորություն է տալիս փնտրելու և մեկ էջի վրա ցուցադրելու բոլոր փնտրված հասանելի տոմսերը, գրում է Daily Mail-ը:
Google Flight-ը հասանելի է նաև բջջայինների համար: Միակ պայմանը համացանցին միանալն է, մնացած աշխատանքն անում է Google-ն իր որոնողական համակարգով:
Այն հետևում է, թե ինչ թռիչքներ է օգտատերը փնտրել և, համապատասխանաբար, հուշումներ կամ առաջարկներ է ուղարկում այն դեպքում, երբ տեսնում է էժան տոմսեր:
Բացի այդ, կա նաև Google Now ծրագիրը, որը գործում է Google Flight-ի հետ և զգուշացնում, եթե դուք ուշանում եք ձեր թռիչքից և ուշանալու դեպքում նոր տոմսեր է պահում ձեզ համար:
Ծրագիրը նաև օգնում է հետևել, թե որ ժամին և որտեղ է թռիչքը, ինչպես նաև տեղեկացնում է թռիչքի հետ կապված այլ հարցերի մասին:














