Իսրայելում հնագետները բյուզանդական ժամանակաշրջանի վանք են հայտնաբերել (լուսանկարներ)

10:52 • 25.09.14

Իսրայելցի հնագետները վանք են հայտնաբերել, որը, ինչպես ենթադրում են հետազոտողները, գոյություն է ունեցել բյուզանդական ժամանակաշրջանում, գրում է newsru.com-ը։

 

Պեղումներն անցկացվել են Երուսաղեմից արևմուտք՝ Բեյթ Շեմեշ գյուղական բնակավայրից հարավ ընկած բլուրներում։ Հնագետները պեղումների ընթացքում հայտնաբերել են քաղաքային կառույցներ, ինչպես նաև տնտեսական համալիր, որն օգտագործվել է զեյթունի ձեթ պատրաստելու և խաղողի բերքը մշակելու համար։

 

Վանական եկեղեցին դեռ թաքնված է հողի տակ։ Մինչ այժմ հայտնաբերվել են խճանկարային հատակներ, գյուղատնտեսական գործիքներ և այլ իրեր։

Remains of what archaeologists believe is a Byzantine monastery found near Beit Shemesh. (photo credit: Assaf Peretz, courtesy of the Israel Antiquities Authority)

A mosaic found at what archaeologists believe is a Byzantine monastery found near Beit Shemesh. (photo credit: Assaf Peretz, courtesy of the Israel Antiquities Authority)

Aerial photo of remains that archaeologists believe were a Byzantine monastery found near Beit Shemesh. (photo credit: Griffin Aerial Photography Company, courtesy of the Israel Antiquities Authority)


 

Իսրայելում հնագետները բյուզանդական ժամանակաշրջանի վանք են հայտնաբերել (լուսանկարներ)