Դերասան Ջեյմս Ֆրանկոն իր նոր գրքում քննադատել է Լինդսի Լոհանին, Շոն Փենին և Էլիզաբեթ Թեյլորին

13:15 • 25.09.14

Հոլիվուդյան դերասան Ջեյմս Ֆրանկոն նոր գիրք է թողարկել՝ «Hollywood Dreaming: Stories, Pictures and Poems» անվանումով, որը կարող է փչացնել հեղինակի հարաբերությունները գործընկերների հետ, գրում է segodnya.ua-ն։

 

Գրքում պատմություններ են, քննադատություններ, ոտանավորներ և նույնիսկ Ջեյմսի նկարազարդումները, որոնք նա նվիրել է հայտնի մարդկանց։ Իր ուշադրությունը Ֆրանկոն ուղղել է դեպի Լինդսի Լոհանը, Շոն Փենը և Էլիզաբեթ Թեյլորը։ Բացի այդ, նա կրկին լուսաբանել է «Օսկար» մրցանակաբաշխության երեկոն, որը վարել է դերասանուհի Էն Հեթուեյի հետ։

 

Հավանաբար, Լոհանի սիրեցյալների ցուցակի հետ կապված սկանդալն այնքան է բարկացրել Ֆրանկոյին, որ նա «անհիմն» մեղադրանքների ազդեցության տակ այդ մասին բանաստեղծություն է գրել, որում կոպիտ ձևով ևս մեկ անգամ վստահեցնում է, որ իր և Լոհանի միջև ոչինչ չի եղել։

 

Հեղինակը մի քանի տող նվիրել է նաև Էլիզաբեթ Թեյլորին և պատմել աստղի ալկոհոլային կախվածության մասին։ Շոն Փենին Ֆրանկոն նվիրել է 2 բանաստեղծություն, չի մոռացել նաև քննադատել:

 

«Օսկար» մրցանակաբաշխությունը նա նույնպես բացասական է հիշատակել։ Ֆրանկոն վիրավորվել է, որ շոուի կազմակերպիչները թույլ չեն տվել իրեն բեմ դուրս գալ «Բուռլեսկ» ֆիլմից Շերի կերպարով։

 

 

Դերասան Ջեյմս Ֆրանկոն իր նոր գրքում քննադատել է Լինդսի Լոհանին, Շոն Փենին և Էլիզաբեթ Թեյլորին