Առաջին լուսանկարները՝ Մարսից. հնդկական արբանյակը ֆիքսել է «Կարմիր մոլորակը» (լուսանկար)
Հնդկական Mangalyaan (Mars Orbiter Mission) արբանյակը Երկիր է ուղարկել Մարսի առաջին լուսանկարները, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Չորեքշաբթի Հնդկաստանը դարձել էր առաջին երկիրը, որին հաջողվել էր բարեհաջող կերպով արբանյակ դուրս բերել Մարսի ուղեծիր՝ առաջին իսկ փորձից: 67 մլն դոլար արժեքով սարքը նաև ամենաէժանն էր եղել բոլոր նման նախաձեռնություններից:
Ստացված լուսանկարներն արված են 7.300 կմ բարձրությունից: Դրանցում կարելի է տեսնել Մարսի նարնջագույն մակերևույթն ու մուգ խորքերը:
Mangalyaan-ը կուսումնասիրի Մարսի մակերևույթն ու մթնոլորտի բաղադրությունը: Մարսի ուղեծրում կգտնվի կես տարի:












