Ինչ կլիներ, եթե «Մատրիցա» ֆիլմը խաղ լիներ (տեսանյութ)
Cinefix ընկերության ծրագրավորողներն առաջարկել են տարբերակ, ըստ որի կարելի է պատկերացնել, թե ինչ տեսք կունենար հանրահայտ «Մատրիցա» ֆիլմը, եթե 8 բիթանոց խաղ լիներ, գրում է whatstrending.com-ը:
Տեսանյութը հիշեցնում է 1990-ականների ճապոնական Nintendo ընկերության խաղային կցորդների համար նախատեսված Mario Brothers, Mortal Combat և այլ խաղեր:
Խաղը հիմնված է ֆիլմի առաջին տարբերակի սցենարի վրա: Ֆիլմը դիտած անձինք անմիջապես կհասկանան խաղի իմաստը:










