Ֆարել Ուիլյամսը լավագույնն է՝ ըստ The Guardian-ի և Forbes-ի

10:09 • 25.09.14

Հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսի Happy հիթը, ըստ The Guardian պարբերականի, ճանաչվել է ամենաշատ ներբեռնված երգը Մեծ Բրիտանիայի երաժշտական պատմության ընթացքում, գրում է loveradio.ru-ն։

 

Սակայն դա ամենը չէ. Ֆարելը զբաղեցրել է նաև 2-րդ հորիզոնականն այդ նույն ցուցակում՝ Blurred Lines երգով։ Իսկ նրա մեկ այլ հայտնի հիթ՝ Get Lucky-ն, հայտնվել է բրիտանական ցուցակի 6-րդ հորիզոնականում։

 

Իսկ Forbes հանդեսը Ֆարելին ներառել է ամենահարուստ ռեփերների ցուցակում։

 

Հարցազրույցներից մեկում Ֆարելը նշել է. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ում դուր է գալիս իմ ստեղծագործությունը և ում շնորհիվ իմ երգերը զբաղեցնում են առաջատար դիրքեր երաժշտական չարտերում։ Իսկ Մեծ Բրիտանիայի երկրպագուներն աջակցում են ինձ երկար ժամանակ։ Դա կյանքի գիծ է, առանց կողմնակիցների դու պարզապես երաժիշտ չես, իսկ նրանց հետ փոխվում է ամեն ինչ, ձեր արվեստը նոր գաղափարներ է ստանում»։
 

Ֆարել Ուիլյամսը լավագույնն է՝ ըստ The Guardian-ի և Forbes-ի