Հռոմի ամենահայտնի շատրվաններից մեկը բացվել է վերանորոգումից հետո

11:15 • 25.09.14

Ավարտվել է Հռոմի գլխավոր վայրերից մեկի վերանորոգումը։ Մեկ տարի տևած աշխատանքներից հետո հայտնի «Նավակ» շատրվանը կրկին փայլում է Իսպանական աստիճանների մոտ։

 

17-րդ դարի գլուխգործոցը (առաջին շատրվանը, որ նախագծվել է որպես քանդակ) ստեղծել է Պյետրո Բերնինին՝ Ուրբանո 8-րդ պապի պատվերով՝ ի հիշատակ 1598թ. Հռոմում տեղի ունեցած ջրհեղեղի, գրում է rosbalt.ru-ն։

 

Շատրվանը, որը գրավում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից և համարվում ամենագեղեցիկներից մեկը Հռոմում, վերադարձրել է իր նախկին կաթնային գույնը և մակերեսի փայլը, ինչպես հեռավոր անցյալում։

 

Նախագիծը, որի շրջանակում պետք է վերանորոգվեն Իսպանիայի հրապարակի բոլոր մասերը, պետական ծրագրի կազմում է. այն սկսվել է օգոստոսի 4-ին։
 

Հռոմի ամենահայտնի շատրվաններից մեկը բացվել է վերանորոգումից հետո