Մանուկների համար պատերազմական երգեր պետք չեն. Մարթեն Յորգանց
Մանուկների համար անհրաժեշտ է շատ երգեր գրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը:
«Մանուկների համար երգերը երբեք չպետք է լինեն հրացանի, պատերազմի բառերով։ Մանուկներին պետք է թողնեն իրենց մանկությունը ապրի մանկական երգերով, ոչ թե պատերազմական երգերով, երազանքներով, թե՝ սա պետք է անենք, նա պետք է անենք»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար անհրաժեշտ չէ՞ երեխաներին ազգային, հայրենասիրական երգերով դաստիարակել, երգիչն ասաց, որ անհրաժեշտ է, սակայն՝ ո՛չ փոքրիկների համար։ «Փոքրիկներին պետք է սեր և միություն սովորեցնել, ո՛չ թե կռիվ և վրեժ, և երբ կմեծանան, իրենք կորոշեն, թե ինչպես վարվեն։ Մեր պարտականությունն է՝ իրենց միայն սեր սովորեցնել»,-ասաց նա։










