Apple-ը թողարկել է iOS 8.0.2 թարմացումն iPhone սմարթֆոնների համար
Չափազանց անհաջող թարմացումից հետո, Apple ընկերությունից ընդամենը 2 օր է պահանջվել սխալներն ուղղելու և iOS 8.0.2 նոր տարբերակը թողարկելու համար։ Ընկերությունում նշում են, որ iOS 8.0.2-ը կվերացնի բոլոր խնդիրները, որոնք առաջացել էին iOS 8.0.1 թարմացումով գաջեթների օգտատերերի մոտ, գրում է РИА Новости-ն։
«Թարմացումը ներառում է իր մեջ սխալների ուղղում։ Մենք ներողություն ենք խնդրում նաև iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների օգտատերերից անհարմարություններ պատճառելու համար»,- նշել են ընկերությունում։
Ամերիկյան Apple ընկերությունը հետ էր կանչել iOS 8.0.1 բջջային օպերացիոն համակարգի թարմացումը՝ հաճախորդների բողոքներից հետո։










