iPhone 6-ի դեֆորմացվելու նորությունից հետո համացանցը հեղեղվել է դրա մասին կատակներով (լուսանկարներ)
Ամերիկյան Apple ընկերության նոր սմարթֆոնների դեֆորմացվելու նորությունից հետո համացանցը հեղեղվել է դրա մասին կատակներով:
Հիշեցնենք, որ ընկերության նոր՝ iPhone 6 սմարթֆոնը ձեռք բերած անձինք համացանցում էին տեղադրել տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է սմարթֆոնը ձևափոխվել գրպանում երկար մնալուց:
Այս ամենին հետևել է կատակասեր օգտատերերի արձագանքը, գրում է Daily Mail-ը:
Վերջին 24 ժամում նրանք Twitter-ում տեղադրել են մի շարք լուսանկարներ՝ #BentGate, #BendGate և #BendGhazi հեշթեգերով:
Մի շարք օգտատերեր կեղծ գովազդներ են պատրաստել iPhone-ի ճկվելու նոր ունակության վերաբերյալ: Մի օգտատեր առցանց խանութի էջում տեղադրել է գրտնակ և գրել՝ «iPhone 6-ի վերանորոգման գործիք»:

Օգտատերերից մեկը գրել է. «Դրեցի իմ նոր iPhone 6-ը ետևի գրպանում...»

















