Apple-ը ցուցադրել է, թե ինչպես են փորձարկվում նոր iPhone-ները՝ դեֆորմացման մասին լուրերը հերքելու համար (տեսանյութ)

12:40 • 26.09.14

Ամերիկյան Apple ընկերության նոր բջջայինների անորակ լինելու և գրպանում դեֆորմացվելու շուրջ աղմուկը ստիպել է ընկերությանը ցուցադրել, թե ինչպես են իրենք իրականում որակի փորձարկումներ իրականացնում: Այս մասին գրում է 9to5mac.com-ը:

 

Ընկերությունը թույլ է տվել լրագրողներին մուտք գործել իր փորձարկումների լաբորատորիա և նկարահանել գործընթացները:

 

Ինժեներ Դան Ռիկոն ցուցադրել և պատմել է բոլոր գործընթացները և նշել, որ բջջայինի միայն մի քանի տերեր են հայտնել իրենց հեռախոսների դեֆորմացման մասին: Մինչդեռ ավելի քան 10 միլիոն iPhone-ներից ոչ մեկը դեֆեկտներ կամ խնդիրներ չունի:

 

Ինչ վերաբերում է ճկված բջջայիններին, ապա ընկերությունը պատրաստ է դրանք փոխելու կամ վերանորոգելու` երաշխիքային պարտավորության համաձայն:

 

Հիշեցնենք, որ ընկերության նոր՝ iPhone 6 սմարթֆոնը ձեռք բերած անձինք համացանցում էին տեղադրել տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է սմարթֆոնը ձևափոխվել գրպանում երկար մնալուց:

Apple responds to iPhone 6 Bendgate controversy, says only 9 customers have complained

Apple posts job for Product Design Structural Analysis engineer to make sure your next iPhone doesn’t bend

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

via The Verge

Տեսանյութ

 

Apple-ը ցուցադրել է, թե ինչպես են փորձարկվում նոր iPhone-ները՝ դեֆորմացման մասին լուրերը հերքելու համար (տեսանյութ)