DHL-ը սկսում է ապրանքներ մատակարարել դրոնների օգնությամբ (տեսնայութ)
DHL ընկերության գերմանական սուրհանդակային ստորաբաժանումը հայտարարել է դրոնների՝ անօդաչու սարքերի օգնությամբ ապրանքներ մատակարարելու մասին: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով «Компьютерра» ամսագրին:
Սեպտեմբերի 26-ից սկսած՝ անօդաչու սարքերն առաջին անհրաժեշտության ապրանքներն ու դեղագործական պարագաները թեսթային ռեժիմով Ֆրիզիան կղզիներ կտեղափոխեն, որտեղ կանոնավոր տրանսպորտային միջոցներ չեն գործում:
Ներկա պահին Իյուստ կղզում մոտ 1700 բնակիչ է ապրում, իսկ կղզին մայրցամաքին է կապում գետի երկայնքով բացված լաստանավային ճանապարհը:
Ընդ որում՝ լաստանավային ճանապարհն աշխատում է ոչ հաճախ, քան օրը երկու անգամ, և բացի այդ՝ նրա չվացուցակը կախված է եղանկային պայմաններից: Այս պարագայում անօդաչու սարքերի կիրառումը շատ արդյունավետ է՝ նրանք մեկ լիցքավորման արդյունքում 65 կմ ճանապարհ են անցնում:










