Շենքերի կառուցման էներգաարդյունավետ մոտեցումը քաղցկեղի զարգացման է հանգեցնում

21:18 • 26.09.14

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս էներգաարդյունավետ շենքեր կառուցել, սակայն քչերն են տեղյակ, որ նման տնտեսումը վտանգում է բնակիչների առողջությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Live Science-ին:


Մասնավորապես` բնակելի հատվածում իրականացվող որոշ լուծումներ նպաստում են ռադոնի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ թոքերի քաղցկեղ է առաջացնում:


Հետազոտության տվյալների համաձայն՝ էներգախնայող տեխնոլոգիաները բարձրացնում են ռադոնի կոնցենտրացիան 56.6%-ով, որը միայն Մեծ Բրիտանիայում տարեկան 278 վաղաժամ մահացության է հանգեցնում:


Ռադոնը ծխախոտից հետո թոքերի քաղցկեղ առաջացնող նյութերի շարքում 2-րդ տեղում է: Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներով օժտված շենքերում գազը կուտակվում է օդի ծավալների արտաքին և ներքին փոխանակման ստանդարտ սխեմաների փոփոխությունների հետևանքով:


Որպես կանոն՝ շինարարության ժամանակ ամեն ինչ ուղղվում է շինության հերմետիկության ապահովմանը, ինչն օգնում է պահպանել ջերմությունը, սակայն հանգեցնում է վտանգավոր միացությունների առաջացմանը: Նմանատիպ շինություններում մեծանում է նաև սնկերի առաջացման վտանգը:


 

Շենքերի կառուցման էներգաարդյունավետ մոտեցումը քաղցկեղի զարգացման է հանգեցնում