iPhone-ը` մանկապիղծների նախընտրելի հեռախոս. ամերիկյան ոստիկանության ահազանգը

21:41 • 26.09.14

Apple-ի համար մղձավանջները շարունակվում են: Ինչպես հայտնում է  Business Indsider-ը`  իրավապահների դիտարկմամբ` հենց iPhone-ներ են նախընտրելու մանկապիղծները. նման հայտարարություն է արել Չիկագոյի ոստիկանությանը:

 

Ամերիկացի իրավապահները պնդում են, որ այդ սմարթֆոնների «կոդավորման» մակարդակն էլ ավելի է բարձրացել, ինչի պատճառով դժվարությամբ են գաղտնալսվում անգամ այն հեռախոսները, որոնց համար դատարանի թույլտվություն կա: 

 

Ավելի վաղ նույն առիթով ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քոմին ասել էր, որ այդ հեռախոսների դեպքում ամենամտահոգիչն այն է, որ դրանք մարդկանց թույլ են տալիս իրենց օրենքից վեր դասել:

 

iPhone-ը` մանկապիղծների նախընտրելի հեռախոս. ամերիկյան ոստիկանության ահազանգը