Մարսի վրա իդեալական գունդ և «լուսափոր» է հայտնաբերվել. լուսանկարներ
Ամերիկյան տիեզերական գործակալության` 17 տեսախցիկով համալրված Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակից նոր պատկերներ է ուղարկել, որոնք զարմացնում են:
Russia Today-ի փոխանցմամբ` լուսանկարներից մեկում կարելի է իդեալական կլոր գունդ նշմարել, իսկ մեկ այլ լուսանկարում՝ ճանապարհային երթևեկության կարգավորման լուսափոր հիշեցնող ինչ-որ օբյեկտ:
Աղբյուրը կատակով նկատում է, թե հիմա Մարսում ճանապարհային երթևեկությունը կարգավորելու կարիք, թերևս, իսկապես լինի. ամերիկացիներից բացի նախօրեին Մարս էին հասել նաև հնդիկները` իրենց արբանյակով:













