Սուշիի սիրահար չինացի տղամարդու օրգանիզմը «պատվել» է ճիճուներով (լուսանկար)

10:00 • 26.09.14

Սուշին այսօր շատերի համար ամենասիրելի և հայտնի ճաշատեսակն է։ Իսկ ոմանց համար, օրինակ, ավստրալացիների կամ ճապոնացիների, այն ընդհանրապես ամենօրյա սնունդ է։ Հազարավոր մարդիկ ուտում են այն յուրաքանչյուր օր, սակայն Չինաստանի Գուանդուն նահանգի բնակչի համար սուշին կյանքի սպառնալիք է դարձել, գրում է Комсомольская Правда-ն։

 

Տղամարդը որովայնի ցավի բողոքով գնացել է հիվանդանոց, որտեղ ռենտգենը ցույց է տվել, որ իր բոլոր օրգանները «շրջափակված» են ճիճուներով։

 

Բժիշկները կարծում են, որ պատճառը տղամարդու՝ սուշիով չափազանց շատ տարվելն է, քանի որ վերջինս կերել է միայն հում ձկով։ Նրա օրգանիզմում ճիճուներն այնքան շատ են եղել, որ իր ներսում մակաբույծների այդ բանակը տեսնելուց հետո տղամարդու առաջին ցանկությունը եղել է պատուհանից դուրս նետվելը։ Սակայն նրան հասցրել են ետ պահել։

 

Դրանք ընկնում են մարդու օրգանիզմ բավականաչափ չլվացած, չտապակած կամ լավ չեփված սննդի միջոցով։ Հիվանդանալու դեպքում նկատվում է սրտխառնոց, ախորժակի կորուստ։ 

REUTERS

Սուշիի սիրահար չինացի տղամարդու օրգանիզմը «պատվել» է ճիճուներով (լուսանկար)