Ford-ը մոտ 850 հազար ավտոմեքենա է ետ կանչել
«Ford Motor Company» ընկերությունը ԱՄՆ-ից ետ է կանչել մոտ 850 հազար ավտոմեքենա, որոնք կարող են մեքենաների անվտանգության համակարգերի սխալ շահագործման հանգեցնել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ ետ են կանչվել C-Max, Fusion, Escape, ինչպես նաև՝ MKZ մոդելները, որոնց թողարկումով զբաղվում է Lincoln ստորաբաժանումը: Բոլոր ետ կանչված մեքենաները 2013-2014 թվականների արտադրության են:
Պարզվել է, որ մեքենայի կառավարման պասիվ անվտանգության համակարգում առաջացած էլեկտրոնային խնդիրները կարող են կարճ միացումների պատճառ հանդիսանալ, որի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ չեն գործի մեքենայի անվտանգության բարձիկներն ու ամրագոտիները:










