Թե իրականում երբ են դեֆորմացվում նոր iPhone-ները և այլ հայտնի հեռախոսներ. տեսանյութեր

21:05 • 27.09.14

Business Insider-ը փորձել է պարզել, թե իրականում ինչպես կարելի է ճկել ու դեֆորմացնել iPhone 6-ն ու 6 Plus-ը:

Պարզվում է, որ նոր սմարթֆոնների վաճառքի մեկ շաբաթվա ընթացքում Apple-ին ընդամենը ինը հաճախորդ է դիմել՝ նման խնդրով:

Նոր հրապարակված փորձարկումների տեսանյութերից պարզվում է, որ iPhone 6-ը առաջինն է մի շարք հեռախոսների շարքում, որը ճկվում է 31 կգ քաշի դեպքում: Այս կատեգորիայում նրան «ընկերակցում է» HTC One-ը: 40 կգ-ի դեպքում ճկվել սկսում է iPhone 6 Plus-ը:

iPhone 5-ի ու LG G3-ի դեպքում 58 կգ քաշ է պահանջվել, նախքան այդ մոդելները կսկսեն դեֆորմացվել: Samsung Galaxy Note 3-ը ճկելու համար ամենից մեծ քաշն է պահանջվել՝ 68 կգ: 

Տեսանյութերում և աղյուսակում քաշերը ներկայացված են ֆունտերով:

 

iphone 6 plus bendgate

Թե իրականում երբ են դեֆորմացվում նոր iPhone-ները և այլ հայտնի հեռախոսներ. տեսանյութեր