Քրքումը կարող է օգտագործվել Ալցհեյմերի հիվանդության դեմ
Կարի պարտադիր համեմունքը հանդիսացող քրքումի համեմունքը կարող է օգտագործվել գլխուղեղի բջիջների ռեգեներացիայի համար: Ինչպես հայտնում է «Կորեսպոնդենտը»` հենց սա կարող է օգնել Ալցհեյմերի հիվանդության դեղամիջոցի ստեղծման համար:
Նման եզարակացության են եկել գերմանացի գիտնականները, որոնք համապատասխան գիտափորձ են անցկացրել մկների վրա. փորձարկումը ցույց է տվել, որ քրքումի ներարկումից հետո ուղեղի վնասված բջիջների վերականգնման գործում ներգրավված բջիջները ավելի մեծ ակտիվություն են դրսևորում:
Հայտնի է, որ նման ռեգեներացիան բարեհաջող է կրծողների, սողունների ու ձկների դեպքում, իսկ մարդկանց դեպքում՝ ոչ լիարժեք:
Գիտնականները, սակայն, նշում են, որ քրքումն Ալցհեյմերի բուժման համար օգտագործելուն դեռ շատ ճանապարհ կա անցնելու:










