Google-ն այսուհետ իր հայեցողությամբ սարքերից կհեռացնի ծրագրերը՝ առանց դրանց մշակողների համաձայնության
Սեպտեմբերի 25-ին Google-ը փոփոխություններ է մտցրել Google Play Developer Distribution Agreement համաձայնագրի մեջ, որոնց մեծ մասը աննշան են, սակայն ծրագրավորողներին անհանգստացրել է փոփոխված կետերից մեկը, որի համաձայն՝ Google-ը իրենց իրավունք է վերապահում առանց թույլտվության հեռացնելու որոշակի ծրագրեր օգտատերերի սարքերից:
Այս մասին գրում է habrahabr.ru-ն: Մասնավորապես կետում նշվում է, որ եթե ընկերությունը գտնում է, որ ծրագրավորողի մշակած ծրագիրը վնաս կարող է հասցնել օգտատիրոջ սարքին, ապա Google-ը կարող է այն ապակտիվացնել կամ հեռացնել սարքից:










