Եվրամիությունը թույլատրել է չանջատել բջջային հեռախոսները օդանավում

15:51 • 28.09.14

Եվրամիությունը թույլատրել է բջջային հեռախոսներից օգտվել օդանավերում, հայտնում է Life News-ը: 

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը որոշում է կայացրել, որի համաձայն եվրոպական ավիափոխադրողները պետք է ուղևորներին թույլ տան բջջայիններով ու պլանշետներով համացանց մուտք գործել ամբողջ թռիչքի ընթացքում: Ընդ որում՝ այժմ ավիառեժիմի միացման կարիք չկա: Ուղևորները նաև ստիպված չեն լինի վայրէջքի ու թռիչքի ժամանակ անջատել էլեկտրական սարքերը, քանի որ եվրոպական օդանավերը համալրված են համապատասխան անվտանգության համակարգերով: Եվ առաջիկայում այդպես պետք է լինի բոլոր ավիափոխադրողների պարագայում: 

Գերմանական խոշոր ավիափոխադրող Lufthansa-ն առաջինն է արձագանքել նորամուծությունը՝ իր ուղևորներին նման հնարավորություն խոստանալով առաջիկայում: 

Ըստ աղբյուրի՝ չնայած թույլտվությանը, բջջայիններով հեռախոսազրույցները օդանավերում առաջվա պես արգելված կլինեն, քանի որ դրանց դեմ են ուղևորների մեծ մասը: Այս հարցում ավիաընկերությունները առանձին են գործում:

Եվրամիությունը թույլատրել է չանջատել բջջային հեռախոսները օդանավում