Ռուս մասնագետները ներկայացրել են լինզաներ, որոնք արագացնում են աչքի վնասված հյուսվածքների վերականգնումը
Ռուս մասնագետները ներկայացրել են յուրահատուկ կոնտակտային լինզաներ, որոնք ոչ միայն արագացնում են վնասված հյուսվածքների վերականգնումը, այլև կանխարգելում են աչքի հիվանդությունների մեծ մասը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով «Наши дни»-ին:
Մինչ այդ բժիշկների զինանոցում նման վնասվածքների և հիվանդությունների համար վերականգնողական և հակաբորբոքային միջոց էին կիրառվում միայն գելերն ու քսուքները:
Նշվում է, որ նոր լինզաները հավաքում են բոլոր վնասակար մանրէներն ու վարակ առաջացնող այլ պաթոգենները: Նրանք թթուներ չեն արտադրում և բացառապես անվտանգ են աչքերի համար:
Գիտնականների խոսքով՝ տվյալ լինզաները դուրս կգրեն բժիշկները, սակայն վնասվածքների դեպքում կկարողանան գնել նաև հիվանդները: Հատկանշական է այն փաստը, որ լինզաները լվանալու անհրաժեշտություն չկա:










