Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկել են նոր ռեակտորների շինարարության հարցերը

20:08 • 28.09.14

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկել են նոր ԱԷԿ-ի «Куданкулам» ռեակտորների շինարարության հետ կապված հարցերը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Ria.ru-ին: 

«Հնդիկ կոլեգաները հայտնել են, որ ՌԴ հետ համագործակցության հետ կապված իրենք արդեն պատրաստում են համապատասխան տարածքները»,-հայտնել է «НИАЭП» ԲԲԸ և «Атомстройэкспорт» ՓԲԸ ռուսական միացյալ ինժեներական ընկերությունների գործադիր տնօրեն Վալերի Լիմերենկոն: 

ԱԷԿ «Куданкулам»-ը կառուցվում է Հնդկաստանում Ռուսաստանի տեխնիկական աջակցության արդյունքում: Նախագծի պատվիրատու և կայանի օպերատոր կհանդիսանա Հնդկաստանում ատոմային էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը:


 

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկել են նոր ռեակտորների շինարարության հարցերը