Փորձագետները կտրականապես դեմ են վաղ տարիքում ալկոհոլի օգտագործմանը

20:49 • 28.09.14

Որքան ավելի շուտ է մարդը սկսում ալկոհոլային խմիչքներ օգտագործել, այնքան ավելի է մեծանում հետագայում ալկոհոլային կախվածություն ունենալու ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

Այդ իսկ պատճառով դեռահասներին չի կարելի թույլատրել խմիչք օգտագործել, նույնիսկ ամանորյա գիշերը: Մեկ կամ կես գավաթ գինին 14 տարեկան պատանին ինքն իրեն ալկոհոլային կախվածության է տանում: 

Մասնագետները նշում են, որ հետագա ախտորաշման համար շատ կարևոր է այն տարիքը, որից մարդիկ սկսում են ալկոհոլ օգտագործել և հարբել: 

Ալկոհոլ օգտագործող միջինը 16 տարեկան 295 դեռահասների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի լավ է հնարավորինս հետաձգել ալկոհոլի հետ դեռահասների ծանոթությունը:
 

Փորձագետները կտրականապես դեմ են վաղ տարիքում ալկոհոլի օգտագործմանը