Apple-ին հսկայական տուգանք է սպառնում` հարկերից խուսափելու համար
Եվրահանձնաժողովն ամերիկյան Apple ընկերությանը կասկածում է հարկերից խուսափելու համար և սպառնում է բազմամիլիարդանոց տուգանք նշանակել, գրում է Комсомольская правда-ն:
Բանն այն է, որ ԵՀ հետաքննության նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ ընկերության և Իռլանդիայի կառավարության միջև գոյություն ունի անօրինական համաձայնություն, որն արդեն երկու տասնամյակի ընթացքում թույլ է տալիս ընկերությանը խնայել հսկայական գումարներ միջազգային գործողությունների հարկերից:
Մինչդեռ Apple-ում վստահեցնում են, որ հարկերի զեղչային ռեժիմն իրենք ստացել են օրինական հիմքերով:










