Նեխուրը կարող է նպաստել թոքերի քաղցկեղի բջիջների 86 տոկոսի քայքայմանը
Շատ բույսեր մի շարք օգտակար հատկություններ ունեն, մինչդեռ ոմանք կարող են հրաշագործ դեղամիջոց դառնալ այս կամ այն հիվանդության դեմ պայքարում: Դրանցից մեկը նեխուրն է:
Ինչպես ներկայացնում է consciouslifenews.com-ը` պարզվել է, որ նեխուրը բավականին արդյունավետ միջոց է ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի, կրծքի, լյարդի և թոքերի քաղցկեղի բջիջները վերացնելու համար: Վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նեխուրը սպանում է թոքերում առկա քաղցկեղի բջիջների 86 տոկոսը:
Այս սննդարար և ցածր կալորիականություն պարունակող սննդամթերքը հիմնականում կազմված է ջրից, սակայն այն նպաստում է նյարդային համակարգի թուլացմանը, մարսողության կարգավորմանը, նվազեցնում է բորբոքումը, իջեցնում է արյան ճնշումը: Այս ամենից բացի նեխուրը պարունակում է ապիգենին կոչվող հակաքաղցկեղային բաղադրիչներ, որոնք մի քանի տեսակի քաղցկեղային բջիջներում ապոպտոզ են հարուցում (բջիջների ինքնաոչնչացում):
Չինացի հետազոտողները պարզել են, որ շաբաթական 2-3 անգամ 2 միջին հաստության նեխուրի ցողուն ուտելով` կարելի է 60 տոկոսով նվազեցնել թոքերի քաղցկեղով հիվանդանալու վտանգը:










