Չինաստանի իշխանություններն արգելափակել են Instagram-ը՝ Հոնկոնգում բողոքի ցույցերի պատճառով

10:41 • 29.09.14

Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել արգելափակել լուսանկարների և տեսանյութերի փոխանակման Instagram ծառայությունը՝ Հոնկոնգում մի քանի օր շարունակվող անկարգությունների առնչությամբ, գրում է Взгляд-ը:

 

Instagram-ի աշխատանքում խափանումները սկսվել են սեպտեմբերի 28-ի երեկոյան: Օգտատերերը կարողանում են մտնել իրենց էջեր, սակայն լուսանկարներ տեղադրել և լրահոսը թարմացնել չեն կարողանում:

 

Նման արգելափակման պատճառը, ինչպես նշում են չինական կայքերը, որոշ օգտատերերի կողմից Հոնկոնգում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերից լուսանկարների տեղադրումն է եղել: Ցուցարարները հանդես են գալիս Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանում ընտրական համակարգի ժողովրդավարացման օգտին: Պաշտոնական տվյալներով՝ բախումների ընթացքում 40-ից ավելի մարդ է վիրավորվել:

 

Չինաստանի իշխանություններն արգելափակել են Instagram-ը՝ Հոնկոնգում բողոքի ցույցերի պատճառով