Թայլանդում գիտնականները Էբոլա վարակի դեմ պայքարող հակամարմիններ են ստացել

23:04 • 29.09.14

Թայլանդում գիտնականներին հաջողվել է Էբոլա վարակի հետևանքով առաջացած հիվանդության դեմ պայքարող հակամարմիններ ստանալ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Բանկոկի խոշորագույն հոսպիտալներից մեկի՝ Սիրիրաջի (Siriraj) պաշտոնական հայտարարությանը:


Արդեն գրեթե 3000 մարդու կյանք խլած հիվանդության դեմ պայքարող պատվաստանյութի հնարավոր ստացման վերաբերյալ որևէ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել, այդ թեմայով մամլո ասուլիսը կկայանա հոկտեմբերի 2-ին:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ դեղամիջոցը փորձարկվել է Էբոլայի դասին պատկանող հեմոռագիկ տենդ առաջացնող մեկ այլ վիրուսի վրա:
 

Թայլանդում գիտնականները Էբոլա վարակի դեմ պայքարող հակամարմիններ են ստացել