Facebook-ն իր բոլոր օգտատերերին գովազդային «թիրախ» է դարձրել ոչ միայն FB-ում, այլև ամբողջ համացանցում

16:29 • 29.09.14

Այժմ Facebook-ի գովազդները «կհետևեն» օգտատերերին անգամ այդ սոցիալական ցանցից դուրս՝ ամբողջ համացանցի տարածքում:

 

Ըստ Sky News-ի՝ դրա պատճառը Facebook և Google ընկերությունների առճակատման արդյունքն է:

 

Facebook-ը թողարկել է իր գովազդային հարթակի թարմացված տարբերակը, որով գովազդ է վաճառվում այդ սոցցանցի բոլոր 1.3 մլրդ օգտատերերին՝ անկախ նրանից՝ Facebook-ում լինեն, թե ոչ: Պարզ ասած՝ Facebook-ն այժմ կարող է իր օգտատերերի մասին տվյալները փոխանցել ցանկացած հարթակի, որը կուզենա գովազդ տարածել և դրա համար կնախընտրի Facebook-ի օգտատերերին:

 

Աշխարհի խոշորագույն գովազդային ընկերություններից Omnicom Group-ն առաջինն է, որ միացել է Facebook-ի այս առաջարկին:

 

Ինտերնետ - գովազդի շուկան գնահատվում է 140 մլրդ դոլար, առայժմ դրա առյուծի բաժինը պատկանում է Google-ին՝  32% տոկոսի չափով, իսկ Facebook-ն ընդամենը 7.8% բաժին ունի:

Facebook-ն իր բոլոր օգտատերերին գովազդային «թիրախ» է դարձրել ոչ միայն FB-ում, այլև ամբողջ համացանցում