GoPro-ն հայտնել է նոր HERO 4 մոդելի տեսախցիկի թողարկման մասին (լուսանկարներ)
GoPro ընկերությունը հայտնել է նոր HERO 4 մոդելի տեսախցիկի թողարկման մասին: Այս տեղեկությունը թարմացվել է ընկերության պաշտոնական կայքում, գրում է wired.com-ը:
Այժմ նոր տեսախցիկն ունի սև-արծաթագույն գունավորում և ավելի էժան է, քան նախորդ մոդելները` ընդամենը 400 դոլար: Այն ունի հիշողության Micro SD քարտի, HDMI և USB հնարավորություններ:
Ընկերությունը նաև հայտարարել է GoPro Studio համակարգչային ծրագրի թողարկման մասին, որով հնարավոր է տեսանյութերի հետ աշխատել և ստեղծել ֆիլմեր, ներառյալ՝ timelapse կոչվող արագացված տեսանյութեր:
GoPro-ն հայտնի տեսախցիկների և դրանց պարագաների արտադրությամբ զբաղվող ընկերություն է: Այն վերջին տարիներին բավականին հայտնի է դարձել իր գերժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ: GoPro-ի տեսախցիկների գլխավոր առանձնահատկություններից է այն, որ տեսախցիկը հարվածների դեպքում չի կոտրվում, ջերմա և ջրակայուն է և նկարահանում է գերազանց բարձր որակի տեսանյութեր, որոնք նույնիսկ վատ լուսավորության կամ ցնցումների դեպքում տալիս են պարզ և հստակ պատկեր:













