Ջրահարսերը գոյություն ունեն. դա է փաստում բժշկական վիճակագրությունը

22:38 • 29.09.14

Ջրահարսերը համաշխարհային բանահյուսության և գրականության հանրահայտ հերոսներ են: Սովորաբար այդ կերպարը կապում են նավաբեկությունների, խորտակումների և ջրհեղեղների հետ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Սակայն քչերը գիտեն, որ ջրահարսերն իրականում գոյություն ունեն: Բժշկության մեջ այսպես կոչված «Ջրահարսի համախտանիշի» դեպքեր են փաստագրվել: Դա ոտքերի այլափոխման և սերտաճման մահացու վտանգավոր շեղում է:


Այն եզակի ի ծնե եկող շեղում է, որը 100000-ից մեկ նորածնի մոտ է հանդիպում: Նման շեղման հնարավորությունը մեծանում է միաբջիջ երկվորյակների պարագայում, որի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ մարդը ո'չ թե երկու ոտք, այլ մեկ պոչ ունի:


Նման խանգարումների պատճառը արյան հոսքն ապահովող անոթային ցանցում տեղի ունեցող անոմալիաներն են: Վերջույթներ արյան չմատակարարման հետևանքով երկու վերջույթի փոխարեն պոչանման գոյացություն է առաջանում: Նման խնդիր ունեցող երեխաների մոտ 50%-ը մահանում է դեռևս մոր արգանդում:

 

Ջրահարսերը գոյություն ունեն. դա է փաստում բժշկական վիճակագրությունը